Facebook սոցիալական ցանցն ԱՄՆ-ում զբաղեցրել է առաջին տեղը ինտերնետ-ռեսուրսների շարքում` այնտեղ անցկացրած ժամանակի քանակով: Nielsen-ի` այս շաբաթ հրապարակած հետազոտության համաձայն, 2011թ. մայիսին օգտվողները Facebook-ում ընդհանուր առմամբ վատնել են 53 միլիարդ րոպե:

Ըստ նույն հետազոտության, ժամանակի երկրորդ խոշորագույն «խժռողը» Yahoo-ն է: Նրան պատկանող կայքերի եւ ծառայությունների խղճին ծանրացած է ԱՄՆ քաղաքացիների վատնած 17,2 միլիարդ րոպե: Երրորդ տեղում Google-ն է` 12,5 միլիարդ րոպեով: Այս թվում չի հաշվարկվել YouTube-ը` իր 9,1 միլիարդով, որը եւս պատկանում է Google-ին:

Չորրորդը` AOL-ն է (11,4 մլրդ), 5-րդը`Microsoft-ը: