Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում զորավարժություններ են անցկացրել՝ փորձարկելով տարբեր դասերի թեւավոր հրթիռներ, հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար Ալիրեզա Թանգսիրին, հաղորդում է Tansim-ը։
«Այս զորավարժություններում հիանալի դրսեւորվեցին տարբեր դասերի ծովային թեւավոր հրթիռների համալիրը, անօդաչու ռմբակոծիչները եւ կետային խոցման ռմբակոծիչները՝ միաժամանակ մի քանի թիրախներ թիրախավորելու ունակությամբ, ստորջրյա անօդաչուների ինտելեկտուալ համակարգերը, ուղղաթիռից հրթիռների արձակումը, թշնամու նավերի վրա դեսանտայինների հատուկ ստորաբաժանման վայրէջքը»,- ասել է նա։



























