Հնդկաստանի վարչապետի պաշտոնական թարգմանիչ Նիլակշի Սախա Սինհան Հայաստանում Հնդկաստանի նոր դեսպան է նշանակվել։

PTC News-ը հաղորդում է, որ Նիլակշի Սախա Սինհան լավ տիրապետում է հինդիին, անգլերենին, բենգալերենին եւ ֆրանսերենին: Նշվում է, որ նա տիրապետում է 15 լեզվի եւ վարչապետին ուղեկցել է արտասահմանյան 14 ուղեւորությունների ժամանակ։

Նա ներկայումս զբաղեցնում է արտաքին գործերի նախարարության քարտուղարի տեղակալի պաշտոնը։

«Տիկին Նիլակշի Սախա Սինհան նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի հաջորդ դեսպան»,- ասված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ակնկալվում է, որ Սախան շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը:

Բացի այդ, Մ.Շրիդխարանը նշանակվել է Ադրբեջանում Հնդկաստանի հաջորդ դեսպան։ Նա ներկայումս նույնպես զբաղեցնում է արտաքին գործերի նախարարության քարտուղարի տեղակալի պաշտոնը։