Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Է նշանակվել Բորիս Պիստորիուսը, հաղորդում է Reuters-ը:

Քրիսթին Լամբրեխտը պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական է տվել երկուշաբթի օրը Ռամշթայնի ամերիկյան ռազմակայանում կայացած խորհրդաժողովից առաջ, որը նվիրված էր Կիեւին ավելի շատ սպառազինություն տրամադրելու Արեւմուտքի ծրագրերին: 

Մինչ այժմ Գերմանիան զգուշորեն հավանություն է տվել «Լեոպարդ» տանկերի ուղարկմանը՝ մտավախությունների ֆոնին, որ նման քայլը կարող է ընկալվել որպես պատերազմի էսկալացիա։ Նման տանկեր ունեցող այլ երկրներ նույնպես կարիք ունեն Բեռլինի հաստատման՝ նախքան դրանք կարող են փոխանցվել մեկ այլ երկրի:

62-ամյա Պիստորիուսը, որն անցել է զինվորական ծառայությունը, 2013 թվականից Ներքին Սաքսոնիայի ներքին գործերի նախարարն է:   

«Պիստորիուսը չափազանց փորձառու քաղաքական գործիչ է, որը ստուգվել է կառավարման մեջ, երկար տարիներ զբաղվում է անվտանգության քաղաքականությամբ»,-ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը: «Իր կոմպետենտությամբ,  համառությամբ եւ մեծ սրտով նա հենց այն մարդն է, որը պետք է գլխավորի Բունդեսվերը (զինված ուժերը) այս շրջադարձային պահին»,-հավելել է Շոլցը։

Պիստորիուսը հարաբերությունների մեջ էր Դորիս Շրյոդեր-Կոպֆի՝ նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի նախկին կնոջ հետ։ Նա նաեւ եղել է Բունդեսրատի գերմանա-ռուսական բարեկամության խմբի անդամ խորհրդարանի վերին պալատում մինչեւ ապրիլ դրա լուծարումը։