Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը որոշ արցախցիների առողջության վրա ուղիղ ազդեցություն է ունեցել։ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակիչը գլխուղեղի չարորակ ուռուցքը վիրահատելու համար այդպես էլ ժամանակին չի կարողացել հասնել Երևան։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանը:

Դեկտեմբերի 16-ին պետք է բերեին Երեւան վիրահատության, սակայն դեկտեմբերի 29-ին են կարողացել ռուս խաղաղապահների Ուրալով հասել են Գորիս, որտեղից էլ շտապօգնության մեքենայով էլ դեպի Երեւան:

44 -օրյա պատերազմում զոհված որդուն ամիսներ շարունակ դիահերձարաններում փնտրող տղամարդը հիմա ծայրահեղ ծանր վիճակում է, ցավազրկողներով է ապրում, բժիշկներն այլևս վիրահատության իմաստ չեն տեսնում։

Դեպի Արցախ վերադարձն էլ մեկ շաբաթում են կարողացել կազմակերպել, այժմ  մահամերձ տղամարդը Արցախի Սոս գյուղի իր տանն է:

Մանրամասները` տեսանյութում: