Լիբիացի ապստամբները Միսրատա քաղաքում գնդակահարել են 85 օտարերկրյա վարձկանների, որոնց շարքում եղել են նաեւ ՌԴ քաղաքացիներ: Այս մասին հայտնել է ապստամբների հրամանատարներից մեկը` Աբդելազիզ Մադինին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Միսրատայում գնդակահարվածների մեջ են նաեւ 12 քաղաքացիներ Սերբիայից, 9 քաղաքացիներ` Խորվաթիայից, ինչպես նաեւ 11 ուկրաինացիներ եւ 10 կոլումբիացիներ:

Մադինիի խոսքով, մնացած վարձկանների ինքնությունը չի պարզվել, սակայն նրանց շարքում եղել են Ռուսաստանի, Բոսնիա եւ Հերցոգովինայի եւ այլ երկրների քաղաքացիներ: Մադինին նշել է, որ Տրիպոլիում եւ այլ լիբիական քաղաքներում բռնված վարձկանները գտնվում են Բենղազիի բանտում եւ սպասում են դատարանի որոշմանը: