Բեռլինի արվեստների համալսարանի մասնագետ Ֆաբիան Համերտը ստեղծել է բջջային հեռախոս, որը կարող է հազարավոր կիլոմետրերի վրա փոխանցել համբույրներն ու գրակախառնությունները, գրում է New Scientist-ը:
Այդ սմարթֆոնի օրինակը ցուցադրվել է Mobile HCI տեխնոլոգիական կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել Ստոկհոլմում նախորդ շաբաթ:
Այդ հեռախոսների գլխավոր տեխնոլոգիական գաղտնիքը «ուժային սենսորներ»-ն են, որոնք գտնվում են հեռախոսի վրա: Ապագայի հեռախոսները կարող են փոխանցել զրուցակցի «շնչառությունը», ինչպես նաեւ համբույրները:
Չնայած, որ Համերտի հայտնագործությունը հետաքրքրել է կանֆերանսի մասնակիցներին, սակայն նրա գործընկերները համոզված են, որ այդ հեռախոսները մոտ ապագայում վաճառքի չեն հանվի, հաղորդում է «Գազետա.Ru»-ն:




























