Ռուս գործարարների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, հայտարարել է առաջիկա մեկ-երկու տարում իրենց գործունեությունը որպես այդպիսին կամ արտադրական ցուցանիշները ներկայիս մակարդակում պահպանելու ծրագրերի մասին։ Նոր ապրանքների թողարկումը նրանց ծրագրերի մեջ չի մտնում, գրում է РБК-ն՝ վկայակոչելով «Эксперт РА» վարկանիշային գործակալությունը։
Հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ ռուսական բիզնեսի զգալի մասն այժմ կենտրոնացած է գոյատեւման, այլ ոչ թե զարգացման վրա:
Հարցվածների 43 տոկոսը վստահ է, որ տնտեսական իրավիճակն ընդհանուր առմամբ բացասաբար է ազդել իրենց բիզնեսի վրա: Հարցվածների 12 տոկոսը նախատեսում է ավելացնել արտադրանքի արտադրությունը ավելի քան 30 տոկոսով։
Հետազոտության հեղինակները հստակեցրել են, որ գործարարների համար դժվար է շուկա դուրս բերել նոր արտադրանք, քանի որ ներկայիս տնտեսական իրավիճակը հանգեցրել է նրանց ծախսերի ավելացմանը: Կա նաեւ անկայունություն կամ շուկայի պահանջարկի պակաս։ Հեղինակների կարծիքով՝ հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ռուսական տնտեսությունը ենթակա է ստագնացիայի բարձր ռիսկերի։
Հարցումն անցկացվել է անցյալ տարվա նոյեմբերին, որին մասնակցել են ռուսական փոքր եւ միջին բիզնեսի 1056 ներկայացուցիչներ՝ ղեկավարներ եւ սեփականատերեր։





























