Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 13-ին, այցելել է Ստեփանակերտի N1 եւ N2 ֆիլտր-կայաններ ու ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գարսենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա նշել է, որ ֆիլտր-կայանները հանդիսանում են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ եւ պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ  է տվել աշխատանքների պատշաճ իրականցման, այդ թվում` N2 ֆիլտր-կայանում աշխատանքային տեմպերի բարձրացման ուղղությամբ:

Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է նաեւ մայրաքաղաքում կառուցվող Հայ ազգի գոյատեւման պայքարի բոլոր նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Բակո Սահակյանը կարեւորել է այս նախագծի նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության  տեսանկյունից:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք: