Սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովը կքննարկի ԱՊՊԱ-ի ներկա իրավիճակի հետ կապված հարցեր:
Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Արծվիկ Մինասյանը: «ԱՊՊԱ-ի ինստիտուտը գործում է 2011 թ. հունվարի 1-ից, սակայն մինչ օրս հասարակության մեջ հակասական գնահատականներ են առկա, այդ թվում սակագների սահմանման հարցում: Դրա համար մենք կոչ ենք անում շահագրգիռ կողմերին մասնակցել լսումներին, իսկ որոշ դեպքերում հանդես գալ ելույթներով»,-հայտարարել է Ա. Մինասյանը:
Հիշեցնենք, որ ԱՊՊԱ-ի ամենամյա պայմանագրի նվազագույն չափը կազմում է 25 հազար դրամ:



























