Բաքուն չի դադարում սեփական սադրանքների եւ բանակցային գործընթացի փաստացի խաթարման պատասխանատվությունը Երեւանի վրա բարդելու փորձերը։
Այս անգամ Ադրբեջանի ԱԳՆ-ն «վրդովված է» Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից, թե Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքի հայկական կողմից ներկայացված խմբագրված առաջարկներին։
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ասել է, որ «խաղաղության համաձայնագրի տեքստը Ադրբեջանը քննարկման է ներկայացրել 2022 թվականի հոկտեմբերի 2-ին Ժնեւում, ապա Վաշինգտոնում»։ «Չնայած Մոսկվայում բանակցային գործընթացի շարունակական երրորդ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությանը, հայկական կողմը հանդիպմանը չի մասնակցել, որը, ցավոք, խաթարել է բանակցային գործընթացը», - ասել է Հաջիզադեն։ ԱՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է 5 հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագիր ստորագրել եւ կարճ ժամանակում անցկացնել հաջորդ հանդիպումը։
Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանը մոսկովյան հանդիպմանը չի մասնակցել հենց Ադրբեջանի սադրանքների պատճառով։ Հիշում ենք նաեւ, որ խոսելով «5 հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագիր ստորագրելու» պատրաստակամության մասին՝ Բաքուն նկատի ունի Ադրբեջանի պայմաններով խաղաղության պայմանագիրը։



























