Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը կրկին հայտարարել է, որ իրենք դեմ են Ֆրենսիս Ռիկարդոնեի` Անկարայում ԱՄՆ դեսպան նշանակվելուն: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին:
«Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուներ Ջոն Հեֆերնը եւ Ռիկարդոնեն մեր կարծիքով մի քիչ տարբեր են: Հեֆերնը պատասխանեց, տեսանք, որ կարեւոր սխալներ կային եւ բաներ կային, որ չասեց, որոնք պետք է ասեր: Բայց Ռիկարդոնեի պես կարմիր գիծը չանցավ»,- ասել է Համբարյանը` ընդգծելով, սակայն, որ իրենք դեմ են հատկապես Ռիկարդոնեի` Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակմանը:
«Մենք հիասթափված էինք Հեֆերնի պատասխաններից, սակայն դեմ ենք Ռիկարդոնեին: Ռիկարդոնեն չի տիրապետում տարածաշրջանում առկա իրավիճակին եւ Անկարա գործուղվելու համար հարմար թեկնածու չէ: Նա սխալ մարդ է: Կցանկանանք, որ նախագահ Օբաման մեկ այլ մարդ առաջարկի Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում»,- շեշտել է նա:
Նշենք, որ Հեֆերնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողոում լսումների ժամնանակ խուսափել էր 1915 թվականին Թուրքիայում 1,5 մլն հայերի սպանությունը ցեղասպանություն որակել` նշելով, որ այդ իրադադարձությունների որակումը քաղաքական որոշում է, որը կայացվում է ԱՄՆ նախագահի կողմից, եւ այդ քաղաքականությունն արտացոլվում է ապրիլի 24-ի հիշատակի օրվա նրա հայտարարությունում:
Ռիկարդոնեին նույնպես հարցեր էին ուղղվել օգոստոսին կայացած լսումների ժամանակ: Թուրքիայում ԱՄն դեսպանի պատասխանները ամերիկահայ կազամեկրպություններին վրդովեցրել էին: Մասնավորապես Թուրքիայում մինչեւ 1915 թվականը գործող հայկական եկեցղեցիների վիճակին վերաբերող հարցին Ռիկարդոնեն պատասխանել էր, որ դրանց մեծ մասը շարունակում են գործել: Ավելի ուշ նա փոփոխել էր իր պատասխանը:
Հիշեցնենք, որ Ռիկարդոնեի թեկնածությունը հավանության դրվում է երկրորդ անգամ: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցած տարի օգոստոսի 3-ին նրա թեկնածությանը հավանություն տվել էր, եւ հարցը տեղափոխվել էր լիագումար նիստ: Սակայն հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեքն առկախել էր քվեարկությունը` ԱՄՆ վարչակազմին կոչ անելով վերանայել այս թեկնածությունը: Չնայած դրան` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցած տարվա դեկտեմբերի վերջին, օգտվելով սահմանադրական իր իրավունքից, Ֆրենսիս Ռիկարդոնեին նշանակել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Սակայն դիվանագետներևի թեկնածոըւթյունները մեկ տարվա ընթացքում կրկին պետք է արժանան Սենատի հավանությանը, հակառակ դեպքում նրանց լիազորությունները կդադարեցվեն:



























