Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական Թերթերի զորամասերից մեկից փախած երկու զինվորներին բռնել են, հաղորդում է «Մուսավաթ» թերթը` վկայակոչելով ANS press-ը: Աղբյուրը հայտնում է ոստիկանության աշխատակիցները Վյուսալ Ալիզադեին եւ Հուսեյն Ռամազանովին բռնել են Թերթերի մոտակայքում: Նրանց փախուստի պատճառները դեռեւս անհայտ են: Անցկացվում է հետաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ադրբեջանական բանակի զինվորներ 20-ամյա Ալիզադե Վյուսալ Յաշարը (զորակոչվել է Շամքիրի շրջանից) եւ 20-ամյա Ռամազանով Հուսեյն (զորակոչվել է Բաքվի Հաթայինի շրջանից), սեպտեմբերի 13-ի գիշերը ինքնակամ լքել են զորամասը: Ռամազանովը իր հետ վերցրել է տաբելային զենքը:




























