Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի կապակցությամբ:

«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Այս ծանր պահին  մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահ Հարությունյանը։