ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չպատասխանեց զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հանգամանքների եւ դրանում իշխանության բացթողումների մասին հարցերին։

Հարցին՝ գուցե այդ դեպքով առաջի՞ն դեմքերը պատասխանատվության ենթարկվեն, նախարարն արձագանքեց. «Յուրաքանչյուր դեպքի համար կա քրեաիրավական ընթացք»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։