Երկրորդ բանակային կորպուսը հենց այս պահին գլխատված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սիվիլնեթ» առցանց հեռուստատեսության խմբագիր Կարեն Հարությունյանը։

«Հրամանատարները, տեղակալները, գնդի հրամանատարները ազատված են պաշտոններից։ Նրանց փոխարինողները դեռ չեն նշանակվել։

Եթե, Աստված մի արասցե, Գեղարքունիքի ուղղությամբ հիմա հարձակում լինի, բանակն այդ հատվածում պարզապես ղեկավարություն չունի։

Կորպուսի ամբողջ ղեկավար կազմին միանգամից հեռացնելը քաղաքական անպատասխանատվության ցցուն դրսեւորում է։

Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա կամ պաշտոնանկ արվի։ Դա նվազագույն քաղաքական պատասխանատվությունն է, որ այս իշխանությունը պետք է վերցնի այս պահին։

ԼՐԱՑՈՒՄ, 16։40

ՀՀ նախագահը Գարեգին Պողոսյանին նշանակել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը»,- գրել է նա։