Չարժե մեծ կարեւորություն տալ ՆԱՏՕ-ի կողմից Կիեւին ծանր սպառազինությունների մատակարարման նշանակությանը, դրանք սկզբունքորեն ոչինչ չեն փոխի, այլ միայն խնդիրներ կավելացնեն Ուկրաինայի համար, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հետեւանքները կլինեն բացասական, միանշանակ։ Մենք բազմիցս ասել ենք, որ նման մատակարարումները սկզբունքորեն ոչինչ չեն կարողանա փոխել. դրանք խնդիրներ են ավելացնելու Ուկրաինայի, ուկրաինացի ժողովրդի համար»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս էր հայտնել, որ հունվարի 20-ին Գերմանիայում Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում Ուկրաինայի աջակցության կոնտակտային խմբի նիստից հետո որոշումներ կկայացվեն Կիեւին ծանր սպառազինություն մատակարարելու վերաբերյալ։





























