Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցին այն մասին, որ սոցիալական ցանցերում տվյալներ են հայտնվել, թե ռուսական ռազմական գերատեսչության եւ մայրաքաղաքի մի շարք այլ շենքերի տանիքներում «Панцирь-С» հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղադրվում, գրում է РБК-ն։

«Այստեղ ուզում եմ ձեզ ամբողջությամբ վերաուղղորդել պաշտպանության նախարարություն։ Նրանք պատասխանատվություն են կրում ընդհանուր առմամբ երկրի եւ մասնավորապես մայրաքաղաքի անվտանգության ապահովման համար»,- ասել է Պեսկովը։

Զենիթային հրթիռահրանոթային «Панцирь-С» համակարգը կարող է տեղադրվել թրթուրավոր կամ անիվավոր շասիի վրա, կցորդի վրա կամ մշտապես տեղադրվել:

Համալիրը նախատեսված է փոքր օբյեկտները ինչպես կառավարվող, այնպես էլ անօդաչու օդային սարքերի հարձակումներից պաշտպանելու համար: Բացի այդ, համալիրն ունակ է պայքարել թեթեւ զրահապատ ցամաքային թիրախների, ինչպես նաեւ հակառակորդի կենդանի ուժի դեմ։