ՌԴ պետական հանձնաժողովը որոշում է ընդունել հոկտեմբերի 1-ին բաց թողնել «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով հրթիռա-տիեզերական ոլորտի մանսաճյուղի աղբյուրները:
Սկզբնապես որոշվել էր, որ արբանյակի բացթողումը տեղի կունենա օգոստոսի 25-ից 26-ը, սակայն հետաձգվել է «Պրոգրես Մ-12Մ» տիեզերական բեռնատարի անկումից հետո: ՌԴ տիեզերական զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Օլեգ Օսպանենկոն օգոստոսի վերջին ասել է, որ արբանյակը բաց են թողնելու սեպտեմբերի առաջին տասնօրյակում:
«Ռոսկոսմոսի» պետական հանձնաժողովի եւ Տիեզերական զորքերի առաջին համատեղ նիստում, որը տեղի է ունեցել Մոսկվայում երկուշաբթի օրը, որոշում է ընդունվել արբանյակը բաց թողնել հոկտեմբերի 1-ին»,-ասել է գործակալության աշխատակիցը:
«Գլոնաս»-ի ապարատի նախորդ թռիչքը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: Այն ժամանակ «Գլոսանս-Կ» արբանյակը հաջողությամբ իրականացրել է թռիչքը: Սակայն ավելի վաղ` 2010 թ. դեկտեմբերի 5-ին, «Գլոնաս-Մ» երեք արբանյակները ընկել էին Խաղաղ օվկիանոս:

























