«ԱրմենՏելն» (ապրանքանիշը՝ Beeline) արդեն բավական ժամանակ է, որ մենաշնորհ ունեցող ընկերություն չէ, եւ չի ճնշում ոլորտում գործող այլ ընկերություններին, այլ ձգտում է առողջ մրցակցության: Այս մասին այսօր, սեպտեմբերի 14-ին լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ ընգծելով, որ «ԱրմենՏելը» ողջունում է, եւ դրական է գնահատում մանր պրովայդերների միավորման գործընթացը, եւ մրցակցության ուժեղացումը:

«Ինտերնետ ծառայություն մատուցող փոքր ընկերությունների միավորումը խոսում է շուկայի կայացման, եւ զարգացման հաջորդ փուլի մասին: «ԱրմենՏելը» խոշոր պրովայդեր է, եւ փոքր ընկերությունները միայնակ չեն կարող մրցակցել, եւ շատ դրական է, որ նրանք միավորվում են»,- նշեց Կլիմկոն՝ ավելացնելով, որ միավորման գործընթացը ստիպում է պրովայդերին ակտիվ գործունեություն ծավալել:

Հիշեցնենք, որ օրերս միավորման մասին հայտատերցին ինտերնետ ծառայություն մատուցող «Ucom» եւ «Netsys» ընկերությունները: