Այսօր արդեն 15 եվրոյով կարելի է գնել «Բռնապետության դեմքը. Երրորդ ռեյխը` 3D լուսանկարներում»  Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդների եռաչափ լուսանկարները` Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, որոնք արվել են դեռեւս 1930-ականներին: Գիրքը, որը կարելի է գնել Pendo հրատարակչական տնից, ունի 212 էջ եւ այդտեղ ներառված պատկերները պետք է դիտել հատուկ ակնոցով: Երիտասարդ մյունխենցի լուսանկարիչ Հոֆմանն առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսել է տպագրել հեղափոխական իրադարձությունների լուսանկարները եւ վաճառել բացիկներ:

Շուտով նա մտել է Ազգային սոցիալիստական կուսակցություն եւ սկսել է հանդիպումներ փնտրել Հիտլերի հետ: «Դուք նվաճել եք ինձ»,- ասել է նացիստական առաջնորդ Հոֆմանը` իրականացնելով իր երազանքը եւ դառնալով Հիտլերի անձնական լուսանկարիչը:

Այդպիսով` Հոֆմանը դարձել է իր ժամանակի Գերմանիայի ամենաազդեցիկ լուսանկարիչը: Իր փորձառության ժամանակ Հոֆմանը նախօրեին գնացել է օլիմպիական խաղեր` օգնության դիմելով Շենշտայնին: Դրա համար Հոֆմանը եւ Շենշտայնը առաջին անգամ օգտագործել են կրկնակի ոսպնյակներով ֆոտոխցիկ: Գրքում ներկայացված են այդ սպորտային իրադարձությունից 100 լուսանկարներ, հաղորդել է NEWSru.com-ը: