Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հնարամիտ բնակիչը կանեփ է աճեցրել պատշգամբում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողները Գորիսի բնակիչներից մեկի բնակարանի պատշգամբում հայտնաբերել են կանեփի 7 թուփ, իսկ այգում` 10 թուփ: Տանտիրոջ հայտարարության համաձայն` հայտնաբերված թմրամիջոցն ինքը մշակել է հետագայում օգտագործելու համար: Կատարվում է հետաքննություն:




























