Հայտնի ադրբեջանցի փաստաբան Ասլան Իսմայիլովի նկատմամբ Փաստաբանական կոլեգիայի վարչական հանձնաժողովն այսօր որոշում է ընդունել, ըստ որի` խախտվել է փաստաբանական էթիկան: Այս մասին Vesti.Az-ին ասել է անձամբ փաստաբանը:

Նկատողության հիմնական պատճառը, Իսմայիլովի խոսքով, այն է, որ նա դիմել է դատարան` Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Ասլան Իսմայլիովը կարծում է, որ նրան ցանկանում են հեռացնել մասնագիտական գործունեությունից:

«Երեկ ինձ կանչեցին Փաստաբանների կոլեգիա եւ նախապես տեղեկացրին կոլեգիայի այդ հապճեպ որոշման մասին: Փաստաբանների կոլեգիայի նախագահ Ազեր Թագիեւն ասել է, որ կիմանա ամեն ինչ, հենց հայտնվի Կոլեգիայում: Վարչական խորհրդի համար պախարակման պատճառ է հանդիսացել իմ մերժումը` պաշտպանելու խաբեբաների շահերը, ոմն Բայրամհան բրոքերի, ով մեղադրում էր մի մարդու այն բանում, թե նա չի վճարել իրեն վաճառված բնակարանի գումարը: Բայց իրականում պարզվել է, որ Բայրամհանը իր ծանոթին գումարը տվել է տոկոսով: Հետագայում նա ստացել է իր գումարը` տոկոսներով, բայց թաքցրել է դա եւ նույնիսկ մեղադրել է պարտապանին գողության մեջ: Այդ պատճառով էլ ես հրաժարվել եմ պաշտպանել նրան դատարանում, եւ ինձ մեղադրում են հաճախորդի հետ կոպիտ վարվելու մեջ»,- տեղեկացրել է փաստաբանը: