Կրեմլը չի ​​քննարկում երկրից մեկնելու ռուսաստանցիների հնարավորության սահմանափակումը, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, Կրեմլում  չի քննարկվում»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր են արդյոք նոր սահմանափակումներ երկրից մեկնելու առնչությամբ եւ արդյոք նման տարբերակներ քննարկվու՞մ են Կրեմլում։

Հարցը հնչել է սահմանով անցնող բեռնատարների համար ժամանակ հատկացնելու մասին Պետդումայի առաջարկի ֆոնին։

Ինչպես պարզաբանել են խորհրդարանականները, նախաձեռնությունը չի վերաբերում մարդատար ավտոմեքենաներին, խոսքը բեռնատարների մասին է։ Հեղինակների կարծիքով՝ միջոցառումն անհրաժեշտ է հերթերը վերացնելու համար։

Մեկնաբանելով նախաձեռնությունը՝ Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պետդուման արդեն պարզաբանումներ է տվել փոփոխությունների էության վերաբերյալ։