Խարդախության համար հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդին բռնել են Բագրատաշենի մաքսատան տարածքում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Արման Մարտիրոսյանը:
Նա 2010 թ. դեկտեմբերի 23-ից ՌԴ Կարաչաեւո Չերկեզյան ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























