Ինտերնետային YouTube ծառայությունն սկսել է հեռացնել այն օգտագործողների էջերը, որոնք կայքում տեղադրում են խորհրդային տարբեր ստուդիաների, հատկապես՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ի արտադրության մուլտֆիլմերը։ Այս մասին գրում է РБК daily-ին։
Հեռացված տեսանյութերը վերբեռնելու ժամանակ հայտնվում է հետեւյալ գրառումը. «Այս տեսագրությունը այլեւս հասանելի չէ հեղինակային իրավունքների խախտման մասին Funtik Entertainment-ի արած հայտարարության պատճառով» գրությունը։ Google-ում պարզաբանել են, որ YouTube-ից հեռացվում են բոլոր արտոնագրված նյութերը, եթե իրավասու անձը հեռացման պահանջ է ներկայացնում։ Այսպիսով` պաշտպանվում են հեղինակային իրավունքները:
Նշվում է, որ խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուն ինտերնետում օգտագործելու մասին Funtik Entertainment ընկերության եւ «Սոյուզմուլտֆիլմի» միջեւ պայմանագիրը կնքվել է 2005 թվականին եւ այն ուժի մեջ է մինչ օրս:




























