Հայտնի է դարձել iPhone 5-ի շուկայում հայտնվելու օրը: France Telecom ընկերությաւն գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը հայտնել է, որ iPhone 5-ի վաճառքի կհանվի հոկտեմբերի 15-ին: Այս մասին գրում է iphone5news.ru-ն:

«Եթե հավատամ նրան, ինչ լսել եմ, ապա հաջորդ iPhone-ը շուկայում կհայտնվի հոկտեմբերի 15-ին»,-ասել է նա:

«Եթե հավատանք նրան, ինչ լսել ենք». սա նշանակում է, որ France Telecom -ից ստացված տեղեկատվությունը պարտադիր չէ, որ հավաստի լինի, քանի որ այս տեղեկատվությունը չի ստացվել Apple-ի պաշտոնական աղբյուրներից: