Սարդարապատի հուշահամալիրում, այսօր` սեպտեմբերի 14-ին, սկսվել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումը, որին մասնակցում է նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես Սարդարապատից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, տոնական միջոցառմանը ներկա են Հայաստանի քաղաքական ու զինվորական ողջ էլիտան, կառավարության ողջ կազմը, բարձրաստիճան զինվորականությունը, ուժային կառույցների ներկայացուցիչները:
Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս պահին սկսվել է տոնական համերգը, որն ուղեկցվում է հյուրասիրությամբ:



























