Լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմը սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ ապստամբները չպետք է ակնկալեն արագ հաղթանակ, Քադաֆին ողջ-առողջ է եւ գտնվում է Լիբիայում:

Reuters-ին տված հարցազրույցում Իբրահիմը, ով խոսել է արբանյակային հեռախոսով, հաղորդել է, որ Քադաֆիի ռազմական ոգին անսովոր բարձր է: Իր գտնվելու վայրի մասին Իբրահիմը հրաժարվել է խոսել:

Մամուլի քարտուղարը նաեւ պատմել է, որ Քադաֆիի կողմնակիցները վերահսկում են Լիբիայի նշանակալից տարածքները եւ ունեն մեծ ռազմական ուժեր: Ներկայումս ընթանում է զորքերի վերակազմավորում, այս մասին հաղորդել է NEWSru.co.il-ն:

Մինչդեռ ապստամբները շարունակում են Բանի Վալիդի պաշարումը, խոշոր քաղաքներից մեկը գտնվում է Քադդաֆիի կողմնակիցների ձեռքում: Քադաֆիի կողմնակիցները  պահում են նաեւ Ջամահիրիայի հայրենի քաղաքը` Սիրտը, ինչպես նաեւ Սաբհայը, որը գտնվում է Լիբիայի հարավում: