Կապանի և Մեղրիի բաժինների համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատումների դեպքեր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հունվարի 19-ին Մեղրիի բաժին են հրավիրվել Սյունիքի մարզում բնակվող երկու տղամարդ։ Նրանք խոստովանել են, որ հունվարի 15-ին իրենք են բենզասղոցով կտրել Ագարակ քաղաքի Աբովյան փողոցի ծառերից մեկը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մյուս դեպքում՝ Կապանի համայնքային ոստիկանները ստուգել են Սյունիքի մարզում բնակվող մի տղամարդու վարած մեքենան, որը բեռնված էր փայտանյութով։ Պարզվել է, որ նա Կապանի հարակից անտառից, առանց թույլտվության, հատել է բոխի։ Բենզասղոցը մեքենայում էր։ «ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են։