Իրանում նախօրեին հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվել 25-ամյա ուսանող Կուշան, ով սպանել էր իր ընկերուհուն` Modireyyet կամրջին:

Դրանից բացի` հանցագործը դանակով մի քանի հարված է հասցրել իր ընկերուհուն ուղեկցողին: Մարդասպանը հայտարարել է, որ հանցագործության պատճառը անպատասխան սերն էր: Այս մասին հաղորդել է SalamNews-ը` վկայակոչելով IribNews-ին: Մահապատիժը, որը տեղի է ունեցել հանցագործության վայրի մոտ, եկել էր տեսնելու բավականին մեծ թվով մարդիկ: