Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 26-30-ին կկայանա «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2011) 8-րդ միջազգային գիտաժողովը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԳԱԱ մամուլի ծառայությունից: Գիտաժողովի մասնակիցների վերջնական թիվն առայժմ հայտնի չէ, բայց դրան մասնակցություն կունենան գիտնականներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Հունգարիայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից եւ այլն: Հնարավոր է, որ գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ականավոր գիտնական, նոբելյան մրցանակակիր Ժորես Ալֆյորովը:
Նշենք, որ գիտաժողովի նպատակն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտականեւտեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել՝ ընդլայնելու Հայաստանի եւ միջազգային կենտրոնների գիտնականների միջև համագործակցությունը:




























