ВКонтакте սոցիալական ցանցի տնորինությունը, սեպտեմբերի 12-ի, փակել է ադրբեջանցիների կողմից բացված «Աշխարհը դեմ է Հայաստանի վարած քաղաքականությանն ու հայկական ֆաշիզմին» անունով խումբը:

Խումբը փակելու պատճառը ազգամիջյան թշնամանք արտահայտող գրառումներն են եղել, որոնցով լի է եղել խումբը:

Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում կոչեր են հնչում, նոր խմբեր ստեղծել սոցիալական ցանցերում, որոնք ուղղված կլինեն հայերի ու Հայաստանի դեմ եւ որտեղ կարելի կլինի ներգրավել այլ ազգության ներկայացուցիչների:

Նշենք, որ նախորդ տարի եւս ВКонтакте սոցիալական ցանցում փակվել էր ադրբեջանցիների կողմից բացված մի խումբ, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ որտեղ հնչում էին հակահայկական հայտարարություններ: