Ստամբուլում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց մեկ բրոնզե մեդալ եւ մեկ օլիմպիական ուղեգիր: Մրցման վերջին օրը 74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց 1/8-րդ եզրափակիչում եւ շարունակեց պայքարը բրոնզե մեդալի համար: Երկու հաղթանակներից հետո, վճռական գոտեմարտում Ջուլֆալակյանը 2:0, 1:0 հաշվով առավելության հասավ ղազախ Ասխատ Դիլմուխամեդովի նկատմամբ եւ գրավեց երրորդ տեղը: Ուղեգիրն ըմբիշը նվաճում է երկրի համար: