Անգոլայում, այսօր` սեպտեմբերի 14-ին, օդանավ է կործանվել, որի հետեւանքով մահացել է 30 մարդ, հաղորդում է rosbalt.ru-ն:
Ինչպես գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Անգոլայի ազգային ռադիոն, ավիաաղետը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին` թռիչքից անմիջապես հետո: Վթարի պատճառները ճշտվում են:
Նախնական տեղեկատվության համաձայն, օդանավում եղել է 36 մարդ, որը թռչում էր դեպի երկրի մայրաքաղաք Լուանդա: Կենդանի է մնացել 6 մարդ:
Զոհերի թվում են նաեւ անգոլացի երեք գեներալներ եւ երեք գնդապետներ, գրում է «Ռուսաստանի ձայնը»:



























