Apple-ը հայտարարել է բջջայինների համար նախատեսված «Հրեա՞ ես, թե` ոչ» առդիրը հետ կանչելու մասին։ Առդիրի դեմ է հանդես եկել ֆրանսիական SOS Racisme իրավապաշտպան կազմակերպությունը։
Առդիրը թույլ էր տալիս պարզել՝ ունի՞ այս կամ այն հայտնի մարդը հրեական արմատներ։
Այդուհանդերձ, առդիրը ազատորեն տարածվում է Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Դրա ստեղծողը, ինքը հրեա լինելով, պնդում է, որ այդ ծրագիրը ստեղծել է «զվարճանքի համար», հայտնում է «Վզգլյադը»՝ վկայակոչելով BBC-ին։




























