«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված Գաղափարների մրցույթի հաղթողներին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրման արարողությանը, որը տեղի է ունեցել «ԱրմենՏել» ընկերության Ազատության պողոտայում գտնվող Beeline գրասենյակում, հրավիրվել են լավագույն գաղափարների հեղինկաները: Հաղթողները որոշվել են խմբի մասնակիցներից կազմված ժյուրիի անդամների կողմից:
Մրցույթի հաղթող` Վահագն Վարդանյանը, ստացել է առաջին մրցանակ` նեթբուք եւ վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված Էդգար Աբրահամյանը պարգեւատրվել է բջջային հեռախոսով եւ ստացել է շարժական ինտերնետի «Drive» ծառայությունից 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Հակոբ Ավետիսյանը ստացավ վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն:
«Հայտարարելով այս մրցույթը մենք ցանականում էինք լսել մեր հաճախորդների առաջարկները մեր ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի առընչությամբ: Շատ հաճելի է, որ խմբի մասնակիցները նարկայացնում էին առաջարկներ ոչ միայն սակագների եւ ծառայությունների վերաբերյալ, այլ նաեւ սոցիալական ծրագրեր` առաջարկելով իրենց օգնությունը դրանց իրագործման հարցում: Վստահ եմ, որ ներկայացված գաղափարները ուրախություն կպատճառեն Հայաստանի բնակիչներին», - նշել է «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ գաղափարների մրցույթն անց է կացվել 2011թ-ի օգոստոս ամսին Beeline Armenia պաշտոնական էջում: 2011թ-ի սեպտեմբերի 13-ի դրությամբ խումբն ունի ավելի քան 4000 մասնակից:



























