Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշին անվանել է գազան, որին դժվար է նույնիսկ անուն տալ:

«Բուշը տնտեսական ճգնաժամից փրկվելու համար, որի մեջ աշխարհին ներքաշեց հենց ինքը, կազմակերպեց հարձակում այլ տարածաշրջանի վրա, որտեղ միլիոնավոր մարդկանց է սպանել: Եթե նրան համեմատենք կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա կարելի է ասել, որ նման գազան գոյություն չունի, քանի որ հնարավոր չէ պատկերացնել, որ մի գայլը հոշոտի միլիոնավոր ոչխարների: Բուշի նման մարդիկ վայրի գազանից էլ վատ են»,-ասել է Իրանի նախագահը` Արդեբիլի շրջանի Սարեյն քաղաքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով MehrNews-ին:

«Մարդը, ում սրտում չկա սեր իր նմանների նկատմամբ, բարոյական որակներով վայրի գազանից էլ վատ է: Դրա վառ օրինակը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն է»,-հայտարարել է նա: