Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերի  17-ը հայտարարել է համաքաղաքային  շաբաթօրյակի օր:

Քաղաքապետարանը կոչ է անում բոլոր երեւանցիներին, տնտեսվարողներին, կրթական եւ առողջապահական հաստատություններին, պետական եւ հասարակական կազմակերպություններին ու հաստատություններին` ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին:

«Հոգատար լինենք  Երեւանի հանդեպ ամեն օր եւ   ակտիվորեն մասնակցենք  շաբաթօրյակին, մաքրենք  ու բարեկարգենք մեր քաղաքը:  

Անկախության տոնը դիմավորենք վառ տրամադրությամբ եւ Երեւանին նվիրած  թարմ ու  բարեկարգ միջավայրում»,- ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: