Գինեսի ռեկորդների գիրքը համալրվել է նոր անուններով:
Աշխարհի ամենաերկար լեզու ունեցող է ճանաչվել կալիֆորնիացի սեւամորթ ուսանողուհի Շանել Թեփերը: Լեզվի երկարությունը կազմել է 9,75 սանտիմետր:
Ամենագրգռիչ կուրծք ունեցողը եւս սեւամորթ է` Էնի Հոքինս-Թերները: Նա հայտնի է նաեւ Նորմա Ստիտց մականվամբ, ով կարող է հպարտանալ իր կրծքի բնական 177,8 սանտիմետրանոց չափերով:
Առանձնացել են նաեւ կենդանիները. բրիտանական տնային կատու Սմոքին մլավել է 67,7 դեցիբալ հասնող բարձրությամբ:
Օրգանիզմին արհեստական վնասներ հասցնելու գործում կրկին աչքի են ընկել ամերկացիները: Թեքսասցի Թայսոն Թուրքին եւ Քրիս Էլիոթին հաջողվել է 7 ժամ 46 րոպեի ընթացքում 3900 մեխ մտցնել իրենց մարմնի մեջ:
Ամենաերկար եղունգներ ունեցողի տիտղոսին արժանացել է Լաս-Վեգասի 45-ամյա բնակիչ Քրիսթին Ուոլթոնը: Նրա ձախ ձեռքի եղունգների երկարությունը հասնում է 3,1 մետրի, իսկ աջինը` 2,92 մետրի: Քրիստինը խոստովանել է, որ զզվում է զբաղվել մաքրությամբ, սակայն ստիպված է, հաղորդում է NEWSru.com-ը:
Նրանց բոլորին կարելի է տեսնել ԱՅՍՏԵՂ:




























