Մեծ Բրիտանիան կապասառեցնի լիբիական ակտիվները` 944 մլն դոլարի չափով: Այդ մասին հայտնել են երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնի գրասենյակի մամուլի քարտուղարը, հաղորդել է MIGnews.com-ը:

«Մենք կսառեցնենք ակտիվները, նրանք պետք է գումարներ գտնեն բյուջետային ոլորտի եւ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար»,- ասել է մամուլի քարտուղարը` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ վարչապետ Դեվիդ Քեմերոնի Տրիպոլի ժամանելու եւ բանակցություններ վարելու խնդրին:

«Բրիտանիան կօգնի Լիբիային`  լուծելու քիմիական զենքի եւ այլ խնդիրների հարցը որոնք մնացել են դեռ Քադաֆիի ժամանակներից»,- ասել է եվրոպական երկրի ներկայացուցիչը: