Google ընկերությունը IBM-ից 1023 արտոնագիր է գնել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանշանների գրասենյակի տվյալներին:
Ընկերությունների միջեւ գործարքը կայացել է օգոստոսի 17-ին։ Google-ի ներկայացուցիչը գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հաստատել է արտոնագրեր գնելու մասին իրողությունը, սակայն հրաժարվել է ասել գործարքի արժեքը։
Google-ը IBM-ից արտոնագրեր գնել է նաեւ ավել վաղ։ Հուլիսին IBM-ը համաձայնել էր Google-ին վաճառել 1030 արտոնագիր՝ իր արտոնագրերի պորտֆելից։
Այսպիսով Google-ը մեծացնում է իր արտոնագրերի պորտֆելը, որպեսզի իրավական դիմադրություն ցուցաբերի Мicrosoft եւ Apple ընկերություններին, որոնց ապրանքների հետ մրցակցում է։
Նշենք, որ նախկինում եւս Google ընկերությունը իր արտոնագրերի պորտֆոլիոն լրացնելու համար այլ ընկերությունների արտոնագրեր է գնել։
ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանշանների գրասենյակի տվյալների համաձայն՝ Google-ին են պատկանում 728 արտոնագիր։ Համեմատության համար ասենք, որ Apple-ի անունով գրանցված է ավելի քան 4 հազ. արտոնագիր, իսկ Microsoft-ի անվան տակ ավելի քան 18 հազ. արտոնագիր:




























