Վրաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հայկական ընտանիքի սպանությունը, որը կատարվել է 17 տարի առաջ:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան»` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, ՆԳՆ հատուկ օպերատիվ վարչության եւ երկրի գլխավոր դատախազության հակակոռուպցիոն դեպարտամենտի աշխատակիցները բացահայտել են 17 տարի առաջ կատարված հանցագործությունը, ձերբակալելով երեք մարդու:
Խոսքը ամուսիններ Նշան եւ Ֆլորա Մինասյանների, ինչպես նաեւ նրանց որդու` Վազգենի սպանության մասին է: Հանցագործները նաեւ վիրավորել են ընտանիքի դստերը` Գայանեին`Վազգենի կնոջ եւ նրա մանկահասակ երեխայի աչքի առաջ:
Գործում ներառված է 7 մարդ. Վախթանգ Գվիթիշվիլին, նրա եղբայր Կոբա Գվիթիշվիլին, Գեորգի Օտարաշվիլին, Գելա Կավտարաձեն, Ռեւազ Դեմետրաշվիլին, Ալեքսանդր Ռեւազիշվիլին եւ ներկայումս մահացած Մալխաս Մոդեբաձեն:
Հետաքննության տվյալներով, վերը նշված մարդիկ, 1994-ի հունվարի 18-ին սկզբում գողացել են Վազգեն Մինասյանին եւ ազատ արձակել միայն 15 հազար դոլար փրկագին վճարելուց հետո, պայմանով, որ ամբողջական փրկագինը` 150 հազար դոլար, կվճարեն մի քանի օրից: Սակայն մի քանի օր անց նրանք որոշել են սպանել Մինասյանների ընտանիքի անդամներին, որպեսզի կոծկեն առեւանգման փաստը:
Ոստիկանությունը ձերբակալել է միայն երեք մարդու` Օտարաշվիլիին, Դեմետրաշվիլիին եւ Ռեւազիշվիլիին, մնացածի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:



























