Սեւ ծովում վրաց-թուրքական սահմանապահ զորավարժություններ կանցկացվեն: Փոթի նավահանգիստ է ժամանել թուրքական ափամերձ տարածքների պահպանության TCSG-95 մոտորանավակը` սահմանապահ ոլորտում ստորագրված վրաց-թուրքական համաձայնագրի համաձայն, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Այցի նպատակը ծովային սահմանների պահպանության ոլորտում փորձի փոխանակումն է, երկու երկրների ծովափնյա պահպանության համատեղ զորավարժությունների պլանավորումը եւ անցկացումը:

Զորավարժություններին մասնակցելու համար Փոթի կժամանի Թուրքիայի ծովափնյա պահպանության պատվիրակությունը` փոխծովակալ Սերդար Դուրգելի գլխավորությամբ:

Զորավարժությունները կոչվում են «GEODELTA 2011»:

Սեպտեմբերի  15-ին վարժանքներ են կայացել TCSG-95 մոտորանավակի վրա, իսկ սեպտեմբերի 16-ին վրացական եւ թուրքական մոտորանավակները դուրս կգան բաց ծով, որտեղ գործողություններ կիրականացնեն աբորդաժի, որոնողական եւ փրկարարական աշխատանքների ուղղություններով: