Հայաստանի ԱԺ-ն, առաջին ընթերցմամբ, ընդունել է կենսաչափական անձնագրերի մասին օրինագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ կենսաչափական անձնագրերի համակարգի ներմուծումը եւ անձնագրային էլեկտրոնային քարտերի պատրաստումը կիրականցնի PWPW լեհական կազմակերպությունը, որն ընտրվել է 2011 թ. ապրիլին անցկացված մրցույթում:
Պայմանագրի նախագծով, 2012-2016 թթ. ընթացքում բաց է թողնվելու 304 հազար անձնագիր եւ 1 միլիոն ID քարտ` 16,9 միլիոն եվրոյի չափով: PWPW-ի հետ պայմանագրի նախագիծը պետք է հաստատվի ու կնքվի Հայաստանի ոստիկանության եւ EKENG ՓԲԸ-ի միջեւ, որը վերահսկում է Հայաստանում «էլեկտրոնային կառավարության» ներմուծումը: ID քարտերը օգտագործվելու են Հայաստանի ներսում, իսկ անձնագրերը` արտասահմանյան այցերի ժամանակ անձի որոշման համար:
Նախագծի համաձայն, ID քարտը, որի գործունեության ժամկետը կազմելու է 10 տարի, կազմվելու է հայերեն եւ անգլերեն լեզուներով եւ պարունակելու է գրեթե նույն տեղեկությունը, ինչը որ անձնագիրը. անուն, ազգանունը, (հայկական մասում լինելու է նաեւ հայրանունը), ծննդյան ամիս-ամսաթիվը, սեռը, իսկ քաղաքացու ցանկության դեպքում նաեւ ազգությունն եւ արյան խումբը:




























