Վերջին ժամանակներս Մեծ Բրիտանիայի շուրջ 100 հազար բնակիչներ իսլամ են ընդունել, ընդ որում նրանց մեծամասնությունը կանայք են: Այս մասին հայտարարել է Վատիկանում Իրանի դեսպան հոջաթ ուլ-իսլամ վա-մուսլիմին Ալի Աքբար Նասերին, հաղորդում է FarsNews-ը:
Մամուլի ասուլիսում դեսպանն ասել է. «Հիջաբը իսլամ ընդունած անգլիացի կանանց արժանապատվության խորհրդանիշն է եւ մահմեդական կրոնի հանդեպ հարգանքի նշան: Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում վերջին իրադարձությունները մահմեդական աշխարհի վերածննդի վկայությունն է: Նույնպիսի գործընթացներ են նկատվում նաեւ Եվրոպայի եւ Ամերիկայի երկրներում: Մահմեդական կրոնը սրընթաց կերպով տարածվում է աշխարհում, գտնելով նորանոր հետեւորդներ»:



























