Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նախագծով  հանվում է այն պահանջը, ըստ որի քաղաքացիության համար դիմողը հայերենի քննություն պետք է հանձնի Սահմանադրությունից:

Օրենքում նշվում է, որ որոշակի անձանց խմբեր (ծագումով հայերը, Հայաստանի քաղաքացու ամուսինը/կինը,  Հայաստանի քաղաքացի երեխայի ծնողները, անձինք, որոնց ծնողները նախկինում ՀՀ քաղաքացիներ են եղել)  քաղաքացիություն կստանան պարզեցված ընթացակարգով` անկախ Հայաստանում բնակավելու կամ հայերենով բացատրվելու հնարավորությունից: Այս դրույթին հակասում է Սահմանդրության իմացության քննությունը, որը ենթադրում է լեզվի տիրապետում: Այդ իսկ նպատճառով էլ առաջարկվում է հանել քննության պահանջը:

14 – 18 տարեկան երեխաները, որոնց ծնողներն ընդունել են ՀՀ քաղաքացիություն, կարող են դառնալ քաղաքացի` ներկայացնելով գրավոր դիմում: