Ադրբեջանն ու Իրանը հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ ունեն. հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին` Արդեբիլի շրջանում տեղի ունեցած նիստի ժամանակ, հաղորդում է Fars գործակալությունը:
Վահիդին նշել է, որ երկու երկրների սահմանի անվտանգությունն ու կայունությունը կախված է Ադրբեջանի եւ Իրանի ղեկավարության` երկկող հարաբերություններն ամրապնդելու ցանկությունից:
Նա բարձր է գնահատել ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության մակարդակը եւ նշել Բաքվի եւ Թեհրանի միջեւ ռազմական համագործակցության ընդլայնումը, հաղորդում է Trend-ը:




























