Արգավանդի խճուղում, սեպտեմբերի 15-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Չերրի» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նույն օրը, գիշերը «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արուճ գյուղի գյուղապետարանի մոտ դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել:

Ուղեւորը` 18-ամյա  Լեւիկ Վահանյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 15-ի երեկոյան, Երեւանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ»-ի վարորդը  և 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նույն օրը եւս մեկ վթար է տեղի ունեցել Գավառում։ «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան տղամարդու, ով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

«ՈւԱԶ»-ի վարորդը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն: