Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան, Ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 36-ամյա  Սաթենիկ Կ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մշակույթի տան մոտ, վիճաբանության ժամանակ, Ագարակի 4 բնակիչներ ծեծի են ենթարկել իր ամուսնուն, որդուն եւ տագրոջ տղաներին:Ըստ այդմ, Ագարակի բնակիչներ, 36-ամյա  Խաչիկ Գ.-ն, 21-ամյա Դավիթ Գ.-ն, 36-ամյա Սոս Ս.-ն եւ Արմեն Ս.-ն ծեծի են ենթարկել ոստիկանություն դիմած կնոջ ամուսին 42-ամյա Արազիկ Բ.-ին, որդուն` 16-ամյա Գեւորգ Բ.-ին, ամուսնու եղբոր որդիներին` 21-ամյա Հրաչյա Բ.-ին, 17-ամյա Մերուժան Բ.-ին եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

Արազիկ Բ.-ին, Գեւորգ Բ.-ին, Հրաչյա Բ.-ին եւ Մերուժան Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկ Գ.-ին,  Դավիթ Գ.-ին,   Սոս Ս.-ին, Արմեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է հետաքննություն: